Մեր մասին
«ԱՐԹԼԱԲ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021թ.-ին: Հիմնադրման օրվանից մեր կազմակերպության նպատակն է մատուցել որակյալ ծառայությություններ համապատասխանության գնահատման բնագավառում:
«ԱՐԹԼԱԲ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմինը իրականացնում է համապատասխանության հայտարարագրերի գրանցում Մաքսային Միության Եվրասիական Տնտեսական Միության և Ազգային տեխնիկական կանոնակարգերին համապատասխան՝ իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում և կամավոր սերտիֆիկացում կերերի համար:
Սերտիֆիկացման մարմինը կիրառում է համապատասխանության հայտարարագրերի գրանցման սխեմաներից/ընթացակարգերից որևէ մեկը: Հայտարարագրերի գրանցման սխեմաները նկարագրված են «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» ԵԱՏՀ 2018թ ապրիլի 18-ի N 44 Ն «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» ԵԱՏՀ 2011թ ապրիլի 7-ի N 621 որոշումներում, իսկ հայտարարագրման ընթացակարգերը սահմանված են ՀՀ Կառավարության 16.01.2014թ N 56-Ն «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» որոշման մեջ:
Սերտիֆիկացման մարմնում հայտարարագրերի գրանցման, դադարեցման կարգը, ինչպես նաև տնտեսավարողների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են սերտիֆիկացման մարմնի փաստաթղթերում:
«ԱՐԹԼԱԲ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմնում գանգատների կառավարման կարգը
«ԱՐԹԼԱԲ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմնի քաղաքականությունը
Մեր կազմակերպության կողմից ընտրված են բարձր մասնագիտական գիտելիքներ և երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներ: Մեր հաճախորդներին երաշխավորում ենք թափանցիկ գնային քաղաքականություն, անկողմնակալություն, գաղտնիություն: Մենք բաց ենք ցանկացած շփման և ուրախ ենք կիսել Ձեր հետ մեր մասնագիտական փորձը:
Ծառայություններ
«ԱՐԹԼԱԲ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հավաստման բնագավառում իր հայտատուներին առաջարկում է համապատասխանության հայտարարագրերի գրանցում հետևյալ ոլորտներով՝
- ՄՄ ՏԿ 015/2011 — «Հացահատիկի անվտանգության մասին»
- ՄՄ ՏԿ 021/2011 — «Սննդամթերքի անվտանգության մասին»
- ՄՄ ՏԿ 023/2011 — «Մրգերից և բանջարեղենից ստացվող հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ»
- ՄՄ ՏԿ 024/2011 — «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ»
- ՄՄ ՏԿ 029/2012 — «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ»
- ՄՄ ՏԿ 033/2013 — «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին»
- ՄՄ ՏԿ 034/2013 — «Մսի և մսամթերքի անվտանգության մասին»
- ԵԱՏՄ ՏԿ 040/2016 — «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին»
- ԵԱՏՄ ՏԿ 044/2017 — «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության մասին»
- ԵԱՏՄ ՏԿ 051/2021 — «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին»
«ԱՐԹԼԱԲ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից իրականացված աշխատանքների գնագոյացումը
